ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՀՀԿ-ն և Հովիկ Աբրահամյանը

ՀՀԿ-ն և Հովիկ Աբրահամյանը
24.01.2017 | 13:48

armeniasputnik.am-ը գրել է, որ նախկին վարչապետ, ՀՀԿ դեմքերից մեկը հանդիսացող Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է հարազատ կուսակցությունից։
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չեն ստացել՝ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը` անդրադառնալով կայքերից մեկի տարածած լուրին, թե Հովիկ Աբրահամյանը հեռացել է ՀՀԿ-ից:

«ՀՀԿ գրասենյակը նման տեղեկատվության չի տիրապետում: Այս պահի դրությամբ մենք Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ դիմում չենք ստացել»,- ասել է Թադևոսյանը: Կայքերից մեկը տեղեկատվություն է տարածել, որ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին չեն գոհացրել իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցեր ճշտելու բանակցությունները և նա որոշել է հեռանալ ՀՀԿ-ից:

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ